Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Ես տեսնում եմ, որ իշխանական խմբակցության իմ գործընկերները հաճելիորեն զարմացած են այս նախաձեռնությունից: Ես ևս մեկ փաստարկ կավելացնեմ՝ իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմությունը միշտ ընդդիմություն է լինելու և իշխանության չի գալու: Այնպես որ՝ մի զարմացեք»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ այս առաջարկը տրամաբանորեն բխում է կառավարության կառուցվածքից:
Մանրամասները՝ տեսանյութում: