Թուրքական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ 2023 թվականի ընտրություններին անհնար է, որ կրկին ընտրվի Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս մասին հայտնում է թուրքական «Գազեթե դուվար» լրատվամիջոցը:
Աքշեները նախ անդրադարձել է ընդդիմադիր, քեմալական Հանրապետա-ժողովրդական կուսակցության հետ՝ որպես մեկ դաշինք համագործակցության շարունակականությանը և հայտնել, որ դա կախված է քաղաքական հետագա զարգացումներից:
Ապա նա նշել է, որ չնայած դեռևս հայտնի չեն 2023 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուների անունները, սակայն Էրդողանն ինքն էլ է տեսնում, որ մեծ դժվարությունների առաջ է կանգնելու: