Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, առաջարկվում է, որ ԱԱԾ կամ ոստիկանության ղեկավար անձինք նշանակվեն՝ հաշվի առնելով այն չափանիշները, որոնք դրված են պատգամավորների առջև: «Այսինքն՝ ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշանակման չափանիշները պետք է նույնացվեն պատգամավորների չափանիշներին»,- պարզաբանեց նա:
Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցադրման, թե՝ այս տեսակետից ամենաօգտավետը քաղաքական մեծամասնության համար է, Տարոն Սիմոնյանն ասաց. «Ընդդիմություն լինել չի նշանակում ամեն ինչում ընդդիմանալ իշխանությանը: Մեր մոտեցումն է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել բոլոր խնդիրներին: Եթե դրա արդյունքում ձեր իշխանությունն ավելանում է՝ դա երկրորդական է, մեզ համար կարևորը պետականաշինությունն է և ինստիտուտների զարգացումը»:
Մանրամասները՝ տեսանյութում: