Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, առաջարկվում է, որ ԱԱԾ կամ ոստիկանության ղեկավար անձինք նշանակվեն՝ հաշվի առնելով այն չափանիշները, որոնք դրված են պատգամավորների առջև:
«Արդյոք այս փոփոխությամբ մենք չե՞նք քանդում պաշտոնների հաստատված համակարգը, և ինչպիսի՞ն է լինելու սրա հետևանքը քաղաքական պաշտոնների հիերարխիայում»,- Տարոն Սիմոնյանին հարցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Տարոն Սիմոնյանի պատասխանից հետո ԱԺ նախագահն ասաց. «Ձեր վստահությունը նաև ինձ է փոխանցվում»:
Մանրամասները՝ տեսանյութում: