«Մամուլի հետ սուրճ» հաղորդման սեպտեմբերի 13-ի հյուրը Ampop.am կայքի գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո մեդիա դաշտի տրանսֆորմացիաներին.«Մենք հիմա այդ փուլում ենք, այս մեկ տարվա ընթացքում պատրաստվում ու նախապատրաստվում էին, վերադիրքավորվելու խնդիրներ կար։ Հիմա ավելի հստակ են նկատվում ուղղությունները, բայց հստակ չէ՝ սրանով ամեն ինչ ավարտվելու՞ է, թե՞ ոչ»։
Ըստ նրա՝ հասարակության մեջ կա կեղծ պատկերացում մեդիայի գործունեության վերաբերյալ.«Այսօրվա մամուլում կա Խորհրդային ժամանակաշրջանից պահպանված մեթոդ՝ պախարակել մարդուն ու մեդիայի միջոցով հասարակության մոտ ստեղծել նեգատիվ վերաբերմունք տվյալ օբյեկտի նկատմամբ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում