ՀՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվելու է հատուկ նոր մարմին, որը կզբաղվի ոչ միայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի, այլև վետերանների, ազատամարտիկների, պահեստազորի սոցիալական, ֆինանսական և առողջապահական խնդիրներով։ Միավորված մարմինը կոչվելու է Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։