Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու և Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխությունների մասին օրենքների փաթեթը:
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը նշեց. «Առաջարկվում է գրպանահատության համար պատասխանատվությունը նախատեսել Քր.օր.-ի 177 հոդվածում որպես ինքնուրույն մաս՝ մասնավոր մեղադրանքի տիրույթից տեղափոխելով հանրային մեղադրանք»:
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է նաև գողություն սահմանումից հանել «զգալի չափ» արտահայտությունը:
Ի պատասխան հնչած հակադարձումներին՝ Աննա Վարդապետյանն ասաց. «Ի՞նչ տարբերություն կա 4999 դրամ և 5001 դրամ գողացողների միջև: Մեր նպատակն է տուժողի վրայից բեռը հանել, որ պետությունը հետևողական լինի, որ քաղաքացու իրավունքները չոտնահարվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: