«Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումինիգեն հայտարարել է, որ մյունխենյան ակումբը չի պատրաստվում ազատվել Բաստյան Շվայնշտայգերի ծառայություններից:
Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խորհուրդ էր տվել վաճառել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանին և հոգալ ակումբի ծախսերը: «Շվայնշտագերը չի վաճառվում: Նա մեր ակումբի լավագույն խաղացողներից է, եթե ոչ լավագույնը: Ինչ վերաբերում է Վան Գալի խոսքերին, ապա նա չէ, որ պետք է որոշի այդ հարցը»,- նշել է Ռումինիգեն FIFA-ին տված հարցազրույցում: