Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանից հետո Ալիևը շփոթվել էր, իսկ Մոսկվան կուլ չտվեց խայծը

Չի քննարկվում ՀԱՊԿ-ում Ադրբեջանի որևէ կարգավիճակի հարց, հայտարարել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, լրագրողների հետ խոսելով ՀԱՊԿ կանոնադրության մեջ կատարվող փոփոխության մասին: Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ ներառվում է դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի հնարավորություն: Օրերս Հայաստանի խորհրդարանը հավանության արժանացրեց այդ փոփոխությունը: Հայաստանում հարցը առաջացրել է քննարկումներ Ադրբեջանի թեմայով: Կա տարածված կարծիք, որ գործընկերոջ կարգավիճակ Ռուսաստանը ցանկանում է սահմանել Ադրբեջանի համար, նրան ՀԱՊԿ ներգրավելու նկատառումով: Այստեղից էլ բխեցվում է համապատասխան եզրահանգում, թե դա ինչպիսի փոխկապակցվածություն ունի արցախյան հարցի, դրանում իրավիճակի փոփոխության, ՌԴ քաղաքականության և այլնի հետ: Սակայն խնդիրն այն է, որ մինչ այժմ պաշտոնական բարձր որևէ մակարդակում չի շոշափվել Ադրբեջանի ՀԱՊԿ անդամակցության խնդիր: Այդ մասին չի խոսել Մոսկվան, այդ մասին չի խոսել Բաքուն: Ադրբեջանը թեման իհարկե շոշափել է, պատգամավորական և փորձագիտական, մեդիա մակարդակում: Ընդ որում դա տեղի էր ունենում 2018 թվականի օգոստոսին, երբ պետք է Սոչի այցելեր և սեպտեմբերի 1-ին Պուտինի հետ հանդիպեր Ալիևը:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Ալիևն անշուշտ փորձում էր հասկանալ իրավիճակն ու ՌԴ դիրքորոշումը, թերևս տարակուսած լինելով, որ Ռուսաստանը բավականին լոյալ է վերաբերել այդ հեղափոխությանը և իշխանափոխությանը, ինչը, որպես քաղաքական գործընթաց, խորթ է եվրասիական տարածության ամբողջատիրական համակարգերի համար: Ալիևը այդ հեղափոխությամբ հայտնվել էր բավականին շփոթված վիճակում, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ դրանից դեռևս ամիսներ առաջ նա փոխել էր Ադրբեջանի նախագահի հեթական ընտրության ժամկետը, հոկտեմբերի հերթականի փոխարեն արտահերթ ընտրություն նշանակելով ապրիլին: Զուգահեռ, Բաքուն հայտարարում էր, որ Հայաստանում իշխանության ձևավորումից հետո՝ երբ Սերժ Սարգսյանը նախագահից կանցներ վարչապետի պաշտոնի, ակնկալում է արցախյան հարցում ինտենսիվ բանակցության մեկնարկ: Ալիևը պատրաստվում էր դրան, և արտահերթ ընտրությունը, այսպես ասած, առաջ տալով մոտ վեց ամիս, նա փորձում էր դիրքերով հավասարվել Սերժ Սարգսյանին, որովհետև մի քանի ամիս անց նախագահի ընտրությունը Ալիևին անշուշտ կաշկանդելու էր իր ակնկալած «ինտենսիվ բանակցություններում»: Սակայն Հայաստանում թավշյա հեղափոխությունը փաստորեն խառնեց այդ «ինտենսիվության» պլանները: Իսկ թե ինչ բովանդակություն էր Բաքուն պատկերացնում ինտենսիվության ներքո, երևի թե միանգամայն պարզ է Կազանյան պլանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի պատմություններից:

Թավշյա հեղափոխությունը, խառնելով պլանները, Ալիևի համար ստեղծեց բավականին տարակուսելի վիճակ, և նա տևական ժամանակ փորձում էր հասկանալ, թե ինչ է մտածում Պուտինը: Պուտինը հունիսին Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով ծանոթացրել էր Փաշինյանին ու Ալիևին, սակայն Ալիևին նաև հայտարարել, թե այլ հարցերից կխոսեն սեպտեմբերին: Եվ ահա, օգոստոսին Ադրբեջանը թերևս փորձեց որոշակիորեն նախապատրաստվել այդ հանդիպմանը, Պուտինին խայծ հրամցնելու միջոցով: Բաքվում շոշափեցին ՀԱՊԿ անդամակցության թեման: Բայց Մոսկվայում այն չարժանացավ ուշադրության: Բաքուն էլ թեման, խոշոր հաշվով, չշարունակեց՝ հասկանալով, որ հնարքը պարզունակ է: Ռուսաստանին Ադրբեջանը ՀԱՊԿ-ում պետք կլինի, եթե լինի կատարելապես ռուսական քաղաքականության ազդեցության դաշտում: Մինչդեռ Բաքուն այդ դաշտում չէ: Ավելին, Բաքվի հարցում Մոսկվան Արևմուտքից զատ, լուրջ մրցակիցներ ունի՝ ի դեմս Անկարայի և Թեհրանի, ամեն մեկի՝ Բաքվի վրա յուրովի ազդեցությամբ: Այդ պայմաններում Ադրբեջանին ՀԱՊԿ ներգրավելը նշանակելու է ոչ թե ավելացնել ազդեցությունը Բաքվի վրա, այլ ՀԱՊԿ-ում ավելացնել Թուրքիայի ազդեցությունը, նկատի ունենալով նաև արդեն իսկ անդամ Ղազախստանի և Տաջիկստանի, ինչպես նաև երկիմաստ կամ բազմիմաստ Լուկաշենկոյի գործոնը: Ըստ այդմ՝ ՀԱՊԿ-ում Մոսկվային Բաքուն պետք չէ, իսկ թե ինչի համար է պետք կամ ում համար է պետք գործընկերոջ կարգավիճակը, սա, իհարկե, արդեն այլ հարց է, բայց, բնականաբար, ոչ պակաս ուշադրության արժանի: Ի վերջո, այս տիրույթում մեր հոգսը չի կարող լինել միայն Ադրբեջանին արգելափակելու մասին մտածելը, այլ, թերևս, ՀԱՊԿ որևէ գործընկերոջ հարցում Հայաստանի ձայնի անօտարելի հնարավորությունն օգտագործելը, որովհետև որևէ կարգավիճակի համար կա կոնսենսուսի անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում