Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ, ինչի պատճառը ֆրանսիացի խորհրդարանականների Արցախ կատարած այցն է եղել: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը, Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ֆրանսիացի խորհրդարանականների այցը Արցախ: Բողոքի նոտայում նշված է, որ նման այցերը «խափանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Ադրբեջանի ԱԳՆ-ը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ խորհրդարանականների այցերը դեպի Արցախ կանխելու համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն էր ժամանել։