ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել քննիչ հանձնաժողով ձևավորելու, որը քննելու է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հանձնաժողովի ձևավորման համար անհրաժեշտ է 33 ստորագրություն:
Պատգամավորը հույս ունի, որ իրենց կմիանան ԼՀԿ-ն և «Իմ քայլի» այն պատգամավորները, որոնք գտնում են, որ Ամուլսարը չպետք է շահագործվի: Ավելին, նա նշեց, որ Լիդիանի ղեկավարությունը նույնպես կհրավիրվի հանձնաժողով: