Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ո՞ւմ է պետք այդ սարսափը

Հայաստանի՝ թե՛ մինչհեղափոխական ժամանակաշրջանում իշխող համակարգը, թե՛ հեղափոխության արդյունքում արդեն իշխանությունից զրկված այդ համակարգը առավելապես արժանանում է միատար գնահատման, դիտարկվելով իբրև մեկ միասնական շահառություն ունեցող համակարգ կամ մարմին: Գործնականում այդպես չէր թե՛ մինչև հեղափոխությունը և թե՛ այդպես չէ հեղափոխությունից հետո, որքան էլ իշխանությունից զրկված ուժերը գործնականում միասնական են նոր իշխանության հասցեին քննադատության, ընդդիմախոսության գործողություններում, տեղեկատվա-քարոզչական դաշտում: Բանն այն է, որ նոր իշխանության հանդեպ վերաբերմունքը այդ ուժերի, շրջանակների, միավորների համար չափազանց փոքր նշանակության հարց է, ինչքան էլ կարող է թվալ հակառակը: Որովհետև ավելի մեծ նշանակության հարցերը միմյանց միջև են, ինչի մասին վկայեց այն, թե որքան արագ եղավ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի թիմի անդրադարձն ու արձագանքը «Ադեկվատ» կուսակցության համագումարում Միքայել Մինասյանի լիդերության մասին հնչած կարծիքին:

Ինչպես հայտնի է, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարել էր, որ չկա լիդերության հարցում շտապելու անհրաժեշտություն, և չկա մեկ կարծիք դրա վերաբերյալ: Արձագանքի արագությունը խոսում է հարցի կարևորության մասին, որ տալիս է Ռոբերտ Քոչարյանի թիմը, այն դեպքում, երբ թվում է, որ թիմի գլխավոր խնդիրը պետք է լինի առաջնորդի իրավա-քաղաքական պաշտպանությունը նոր իշխանությունից, ոչ թե Միքայել Մինասյանի հնարավոր «ընդդիմադիր լիդերությունից»: Ու դա այն դեպքում, երբ պարզ է, որ այդ լիդերության հանգամանքը հանրային լայն շրջանակներում չի արժանանալու պակաս քննադատության և սուր արձագանքի, քան արժանանում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտը: Այլ կերպ ասած, ի վերջո, Մինասյանը ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանի ձեռքից չէր տանում, որ պետք էր շտապել արձագանքել այդ կարծիքին: Եվ արագությունը խոսում է, որ խնդիրը այլ, և կարևոր տեղ է: Դա, իհարկե, ընդամենը մի դրվագ է, իսկ դրանք այս օրերին շատ էին:

Այդպիսով, միատարրության չափումները մեզ ոչ թե մոտեցնում են քաղաքական իրողությունների առավելագույն ճշգրիտ գնահատմանը, այլ, թերևս, ավելի հեռացնում դրանցից: Որովհետև հեռացնելու պարագայում ստեղծում են այսպես ասած՝ ապոկալիպտիկ տպավորություն և տրամադրություն, թույլ տալով կարծել, որ նախկին իշխանությունն աննախադեպ մոբիլիզացիայի շեմին է և ուր որ է՝ խլելու է հեղափոխության հաղթանակը հանրության ձեռքից: Թվում է, առերևույթ, որ դա ապահովում է հանրային զգոնություն: Իրականում դա այլ բան չի ապահովում, քան նյարդային և գրգռված վիճակ հանրային օրգանիզմի ամենատարբեր շերտերում: Եվ այդ օրգանիզմը դադարում է բնականոն կենսագործունեությունից, որովհետև նյարդային վիճակը չի կարող լինել հանրային օրգանիզմի բնականոն վիճակ:

Իսկ անբնական վիճակում գտնվող օրգանիզմը չի կարող արդյունավետ լուծել կենսագործունեության միանգամայն բնական խնդիրները, որ առաջանում են ցանկացած հանրության համար: Ըստ այդմ` առաջանում է հարց, թե ո՞ւմ է անհրաժեշտ հանրությանը նախկին իշխանության միատարրության ապոկալիպտիկ նկարագրությունների տեսքով գեներացվող սարսափի մեջ պահելն ու բնականոն կենսագործունեության ռեժիմի արգելակումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում