Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

ՍԴ որոշման մեջ որևէ դրույթ չկա Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հետ կապված

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին զինդատախազ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը:

– Դատարանն արդեն գնացել է խորհրդակցական սենյակ և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի սեպտեմբերի17-ին: Ի՞նչ կարևորություն կունենա այս որոշումը՝ ինչպիսին էլ այն լինի:

– Կարծում եմ, որ եթե մերժեց, ապա խափանման միջոցի փոփոխման միջնորդություններ էլի են լինելու: Ամեն առիթով, ամեն մի ցուցմունքից ու ապացույցի հետազոտությունից հետո շատ հավանական է՝ էլի կլինեն, չեն բավարարվի այս մեկ միջնորդությամբ: Միջնորդությունը բավարարելու հավանականությունը քիչ եմ համարում, որովհետև անձեռնմխելիության ինստիտուտի մասին այնքան խոսվեց այս ընթացքում, այնքան ծամծմվեց, մանրամասնվեց ու մատուցվեց, և նաև վիճարկվեց ամբողջ դատական համակարգում, մինչև Վճռաբեկ դատարան, որ կարծես թե թերի և չբացահայտված շերտեր կամ երանգներ չմնացին: Անվիճելի է իրավաբանների և բոլոր սթափ մտածողների համար, որ նախագահը տվյալ պարագայում անձեռնմխելիության իրավունքից չի օգտվում, որովհետև նա դուրս է եկել Սահմանադրության 55-րդ հոդվածով իրեն տրված լիազորությունների սահմաններից և Զինված ուժեր է ներգրավել քաղաքական իրադարձությունների մեջ, ինչի իրավունքը չի ունեցել: Նա Զինված ուժերի կիրառման որոշում կարող էր կայացնել միայն ռազմական դրության ժամանակ, այն էլ ՀՀ-ի վրա անմիջական հարձակման, այդպիսի հարձակման իրական վտանգի կամ պատերազմ հայտարարելու դեպքում, որիշ որևէ պարագայում, առանց ռազմական դրություն հայտարարելու, Զինված ուժերի կիրառման լիազորություն հանրապետության նախագահը չուներ:

– Հավանաբար ծանոթ եք 00-38 հրամանի մեկնաբանություններին, վերջին մեկնաբանություններից մեկը տվել է Սեյրան Օհանյանը, ըստ որի՝ այդ հրամանի հիմքում ընկած է ԱԱԾ-ից եկած տեղեկատվությունը, որ ընդդիմության շարքերում կան զինվորականներ, որոնք զինված հարձակման են նախապատրաստվում: Ձեր ասածի սկզբունքային համատեքստում տեղավորվո՞ւմ է այս տեղեկատվությունը, եթե այն եղել է ԱԱԾ-ում:

– Եթե ԱԱԾ-ին հարցնենք՝ որտեղի՞ց այդ տեղեկությունը, կասեն՝ ոստիկանությունն է տրամադրել: Ինչ տեղեկություն էլ տրված լիներ, կան ներքին զորքեր, կա ոստիկանություն և կա անվտանգություն. այսինքն՝ եթե նույնիսկ հանրապետության նախագահը ուզենար արտակարգ դրություն մտցնել, այդ ֆորմալ իրավունքն էլ չուներ այդ ժամանակ, որովհետև 2005թ. Սահմանադրությամբ՝ արտակարգ դրության ռեժիմը պետք է սահմանված լիներ օրենքով, անցումային դրույթների համաձայն՝ 2 տարի ժամանակ էին տվել, որ օրենսդրությունը համապատասխանեցնեին Սահմանադրությանը, այդ 2 տարին լրանում էր 2007թ. նոյեմբերի 25-ին, այսինքն՝ մինչ այդ նախագահը կարող էր հրամանագրով արտակարգ դրություն հայտարարել և ներգրավել ոստիկանության, անվտանգության և այլ ուժեր, էլի բանակը չէր կարող ներգրավել: Բայց 2007թ. նոյեմբերի 25-ից հետո այդպիսի հրամանագիր այլևս չէր կարող ընդունել, որովհետև անցումային դրույթների 117-րդ հոդվածի ուժով նախագահը զրկված էր այդպիսի հրամանագիր ընդունելու իրավունքից, քանի որ ռեժիմը պետք է սահմանվեր օրենքով, իսկ այդ օրենքը ընունված չէր…

– Անդրադառնանք Սահմանադրական դատարանի որոշմանը, որը շատերի կարծիքով՝ քաղաքական միջամտություն է Մարտի 1-ի գործի դատավարությանը: Որպես իրավագետի եմ Ձեզ հարցնում. ինչո՞ւ է ՍԴ-ն կայացրել մի որոշում, որն ով ինչպես ուզի՝ կմեկնաբանի:

– Սահմանադրական դատարանը դատարան չէ, այսօր այն 2 դատավորների և 7 անդամների մի կոնգլոմերատ է և գործող Սահմանադրությանը հակասող կառուցվածք ունի. պետք է երեք մասնագետ դատավորները ներկայացված լինեին նախագահի կողմից, երեքը՝ կառավարության կողմից, այսօր խառնաշփոթ է, որը բավական երկար է տևել և շարունակվում է: Ինչու է այդպիսի որոշում կայացրել. ՍԴ-ն շատ հարազատ է մնացել Սահմանադրական դատարանի վատ ավանդույթներին: Ես կարդացել եմ վերջին որոշումը, և էջերց մեկի 2/3-ը մեկ հսկայական նախադասություն է, որտեղ 6 բութ կա. ամենալավ լեզվաբանները թող ասեն՝ դա ինչ է նշանակում:

– Որոշման նպատակը ո՞րն է եղել:

– Չեմ կարող ասել, թե ինչ քաղաքական նպատակ են հետապնդում, բայց կարծում եմ, որ խնդիր են ունեցել կողմերին հավասարապես դուր գալ և չնեղացնել, միջանկյալ ինչ-որ լուծում են գտել: Այդ դիմումը ընդհանրապես վարույթ չպետք է ընդունվեր և քննության առարկա չպետք է դառնար, որովհետև անձեռնմխելիության խնդիրն արդեն լուծված է: Երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը երեք ատյաններում քնարկվել էր, Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը ընդարձակ և խոր գնահատական էր տվել: Ի վերջո, Վճռաբեկն այդ խնդիրը լուծել էր… ՍԴ վերջին որոշումը իբր թե վերաբերում էր անձեռնմխելիության ինստիտուտին, բայց «դատարանը որոշեց» մասում Սահմանադրության 140-րդ հոդվածին հղում չկա, ոչ էլ նախկին Սահմանադրության 56.1 հոդվածի վրա որևէ հղում կամ ակնարկ կա, այսինքն՝ ինչ-որ զարտուղի ճանապարհով ուզեցել են ասել, որ իբրև թե գործառութային անձեռնմխելիության իրավունքը խախտված է:

– Պաշտպանական կողմն ասում է, որ ՍԴ այդ որոշումը պետք է հիմք հանդիսանա խափանման միջոցը փոխելու համար:

– ՍԴ այդ որոշման մեջ որևէ այդպիսի դրույթ չկա, որը հիմք կհանդիսանա Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար: Այդ որոշումը հասցեագրված է Ազգային ժողովին: Դա էլ սխալ գրված: Իհարկե, նշվում է, որ այս դրույթը պետք է առանձին քննարկվեր, այս դրույթը պետք է առանձին վիճարկման առարկա դառնար և այլն, բայց այդ խնդիրները քննարկվել են այս քրեական գործի շրջանակում: Եվ չի կարող որևէ մեկը մեղադրվել մի արարքի մեջ, և այդ արարքի հանցանքը նախատեսող հոդվածի կամ իրավաբանական լեզվով ասած՝ հանցակազմի տարրերը չքննարկվեն քրեական գործ հարուցելիս, անձին մեղադրելիս, մեղադրական եզրակացություն կազմելիս և այլ հաջորդական փուլերում, այս պարագայում ևս նախագահի անձեռնմխելիության հարցը չէր կարող չքննարկվել, դա մի կողմից վերաբերում էր սուբյեկտին, մյուս կողմից՝ օբյեկտիվ կողմին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում