Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մարտի 1-ի գործով կունենանք շոկային բացահայտումներ. որոշ նիստեր փակ կլինեն

Այսօր մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի դատավարությունը, որը Մարտի 1-ի քրեական գործի մի մասն է: Հայաստանի համար այս գործին, առանց չափազանցության, տրվում է գերհատուկ, եթե չասենք պատմական նշանակություն: Գործնականում դա փաստացի լինելու է հին Հայաստանի դատավարությունն այն իմաստով, որ դրանում տարբեր կարգավիճակով ներգրավված են լինելու նախկինում իշխող համակարգի գրեթե բոլոր առանցքային դեմքերը՝ ներառյալ երեք նախագահները: Այդ մասին հայտարարել էր գլխավոր դատախազը, նշելով, որ բոլորը ներգրավված են գործում՝ տարբեր կարգավիճակներով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, գրող-հրապարակախոս Սարգիս Հովսեփյանը և ՀԱԿ իրավական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը:

Առերեսվում են հին և նոր Հայաստանները. ի՞նչ ակնկալել այս առերեսումից: «Երբ սկսվի դատաքննությունը և ցուցմունքները հրապարակվեն, հասարակությունը կիմանա այն մասին, ինչի մասին փաստացի 10 տարի խոսվում էր, և կիմանա, որ եկել է մի իշխանություն, որի ժամանակաշրջանում այդ ամենը դե յուրե ցուցմունքների տեսքով արձանագրվել է, և այդ դեպքում պատասխանատվությունից խուսափողներ չեն լինի»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշումը Ռ. Քոչարյանին որևէ կերպ պատասխանատվությունից ազատելու որոշում չէր, ավելին՝ այդ որոշումը չի առնչվում Ռ. Քոչարյանին, նրա անձեռնմխելիությանը չի վերաբերում:

Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ պատմական է հենց այս պահը, երբ Մարտի 1-ի տուժողների ու նրանց իրավահաջորդների մոտ դատախազական համակարգի նկատմամբ սկսվում է վստահություն առաջանալ:

Սարգիս Հովսեփյանի խոսքով՝ այս դատավարությունը պատմական իրադարձություն է նաև այն իմաստով, որ առաջին անգամ հետսովետական տարածքում՝ Հայաստանում, իրենց իշխանության օրոք կատարած գործողությունների հետևանքով բարձրագույն իշխանության ներկայացուցիչները հայտնվել են դատարանում. «Սա աննախադեպ է, իսկապես էտապային իրավիճակ է, հուսով եմ՝ արդարադատությունը կհաղթի»:

Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանը լեգիտիմ չէ: «ՍԴ որոշումները վերաբերելի չեն Ռ. Քոչարյանի այս գործին»,- նշեց Արմեն Խաչատրյանը՝ մեջբերելով դատախազների պնդումները: Նա նաև ընդգծեց, որ Հրայր Թովմասյանը ամեն օր ՍԴ մուտք գործելով՝ կոպտագույն կերպով օրենք է խախտում:

Ամենաառանցքայինը վկայությունների փուլն է լինելու: Քննարկման մասնակիցների կարծիքով՝ կլինեն շոկային բացահայտումներ. «Առայժմ դեռևս դրվագներ են հայտնի, կան հազարավոր ցուցմունքներ և բազմաթիվ այլ ապացույցներ, որոնց մեծ մասին տեղյակ չենք: Որոշ նիստեր փակ կլինեն, որովհետև կարող են պետական գաղտնիք պարունակել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում