Thursday, 28 03 2024
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է

Հայ լուսանկարչությունը հսկայական ավանդույթներ է ունեցել և ունի. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում բացվել է «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը:

Բացման արարողության ժամանակ ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին՝ նման գեղեցիկ ցուցադրությունը նախագահական նստավայրի այգում հյուրընկալելու համար:

«Այստեղ դուք տեսնելու եք Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի ամենագեղեցիկ ցուցադրությունը՝ ցուցադրությունների մարգարիտը»,– նշել է նա:

Նախագահ Արմեն Սարգսյանը, կարևորելով նմանօրինակ ցուցադրության կազմակերպումը, ընդգծել է, որ լուսանկարչությունը մեր ամենօրյա կենցաղի անբաժան մասն է դարձել, և թեև մեզնից յուրաքանչյուրը մեր հեռախոսների միջոցով ասես լուսանկարիչ է դարձել, սակայն իրականում լուսանկարչությունը նախ և առաջ մեծ արվեստ է:

«Լուսանկարչությունը նախ և առաջ հսկա արվեստ է: Մենք կարող ենք հպարտ լինել, քանի որ հայ լուսանկարչությունն իսկապես հսկայական ավանդույթներ է ունեցել և ունի: Այն մեծ ներդրում է ունեցել համաշխարհային լուսանկարչության ոլորտում: Մեր երիտասարդ լուսանկարիչներին նույնն եմ ուզում մաղթել՝ արժանի լինեք մեր վարպետներին և շարունակեք այդ գործը,-նշել է նախագահը:-Լուսանկարը նաև պատմություն է: Այսօրվա ցուցահանդեսը հենց դա է ապացուցում՝ լուսանկարը հսկայական տեղեկատվություն է իր մեջ պարունակում: Այն հսկայական տեղեկություն է մեզ փոխանցում ժամանակի, մարդկանց մասին»:

Նախագահի խոսքով՝ ցուցահանդեսը մեկ այլ նպատակ էլ ունի՝ ինքներս մեզ, մեր արժեքներն ու մեր մեծերին ճանաչելը:

«Երբ ամիսներ առաջ գնացի Գյումրի և ասացի, որ պետք է ճանաչենք մեր հայրենիքը, դրանք ուղղակի խոսքեր չէին:

Իսկապես պետք է Երևանից դուրս գանք, քանի որ մեր հայրենիքը շատ ավելի մեծ է, քան մեր քաղաքը: Այս ցուցահանդեսն օրինակներից մեկն է՝ եկեք ճանաչենք մեզ: Ոչ միայն Գյումրին, Արցախը, Վանաձորը, Սյունիքը, այլև մեզ: Եվ սկսենք մեր մեծերից»,– նշել է նախագահը: Նա ընդգծել է, որ նախագահական նստավայրում կազմակերպված այս ցուցահանդեսը շնորհակալության խոսք է մեծ հայ լուսանկարչական արվեստին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի և ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանի ջանքերով: Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Քոչարի լուսանկարչական թանգարանը, իսկ ցուցահանդեսի հավաքածուի մշակման վրա աշխատել է անվանի լուսանկարչի որդին՝ Վահան Քոչարը: Ցուցահանդեսին ներկայացվել էին հայտնի հայ լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սևրուգինի, Յուսուֆ Քարշի, Իդա Քարի, Արա Գյուլերի, Վլադիմիր Մուսայելյանի, Հարրի Կունդաքչյանի և այլոց գործերը: Ցուցահանդեսը կգործի Հանրապետության նախագահի նստավայրի այգում՝ մինչև սեպտեմբերի 22-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում