Wednesday, 24 04 2024
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է

Նախագահի նստավայրում բացվեց հանրահայտ հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը

Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնի շրջանակներում Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 12-22-ը կգործի «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով կարևորեց նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը: Ըստ նախագահի՝  լուսանկարչությունը արդի աշխարհի անբաժան մասն է դարձել. մարդկանց մեծ մասն այդ մասնագիտությունը ունի, սակայն մոռանում է, որ իրականում լուսանկարչությունը, նախ և առաջ, մեծ արվեստ է:

«Լուսանկարը նաև պատմություն է, և այսօրվա ցուցահանդեսը հենց դա է ապացուցում: Լուսանկարը ոչ միայն պատմական փաստ է կամ կերպար է, այլ նաև հսկայական տեղեկություն է պարունակում մարդկանց և ժամանակի մասին: Լուսանկարը նաև խորը հոգեբանական արվեստ է, որովհետև շատ հաճախ լուսանկարի մեջ տեսնում ենք մարդու հոգեբանական վերլուծությունը»,- ասաց նախագահը:

Անդրադառնալով հայ լուսանկարիչներին՝ Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ հայ լուսանկարչությունը հսկայական ավանդույթներ է ունեցել և ունի, ինչպես նաև մեծ ներդրում է ունեցել համաշխարհային լուսանկարչական ոլորտում:

«Ուղղակի պատմական փաստ է, որ մենք, մանավանդ Միջին Արևելքում, շատ մեծ դեր ենք ունեցել լուսանկարչության զարգացման մեջ:  1865 թվականին Եսայի արքեպիսկոպոս Կարապետյանը,, ով  Երուսաղեմի Հայոց պատրիարքն էր, լուսանկարչական  դպրոց է հիմնադրել և այդ դպրոցից մեծ անուններ են դուրս եկել: Այդ հայ մեծանուն լուսանկարիչներից են Աբդալահ եղբայրները, Անտուան Սևրուգինը և այլն, և այլն»,- ասաց նախագահը:

Բացառիկ ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են համաշխարհային լուսանկարչության հայ այնպիսի մեծ վարպետների գործեր, ինչպիսիք են Յուսուֆ Քարշը, Իդա Քարը, Արա Գյուլերը և այլք:

Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնի հիմնադիր և կազմակերպիչ Տաթև Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը շատ կարևոր դեր ունի, քանզի ներկայացված են հայ լուսանկարչության ամենաակնառու դեմքերն ամբողջ աշխարհում, ովքեր պատմություն  են ստեղծել իրենց մեկ կադրով:

« Շատ կարևոր քայլ է առաջին անգամ լուսանկարչական փառատոն անցկացնելը, քանի որ բավականին մեծ և հարուստ պատմություն ունենք: Կարծում եմ՝ սա գեղեցիկ հիմք կլինի և շարունակական բնույթ կկրի: Նախագահականի նստավայրում ցուցահանդեսը կազմակերպելու առաջարկը  եղել է իմ կողմից, և պարոն նախագահը ընդունեց այդ առաջարկը: Հանրության համար ցուցահանդեսը բաց է լինելու, և բոլորը կարող են տեսնել այդ լուսանկարները»,- ասաց Մնացականյանը:

Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Քոչարի լուսանկարչական թանգարանը, իսկ ցուցահանդեսի հավաքածուի մշակման վրա աշխատել է անվանի լուսանկարչի որդին՝ Վահան Քոչարը:

Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո և տևելու է մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 24-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում