Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Քոչարյանը շահեց վերջին հինգ օրը․ «միակ տղամարդու» տխուր ոդիսականը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել է վերացնել նախկին նախագահի խափանման միջոց կալանքը։ Փաստաբանները, հղում անելով Սահմանադրական դատարանի ս․թ․ սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, ընդգծել են, որ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ։ Մեղադրող կողմի կարծիքով՝ ՍԴ որոշումը այս գործին վերաբերելի չէ, պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, հետևաբար, «Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան»։

Ռոբերտ Քոչարյանը թերևս հասկանում է, որ նույնիսկ Հրայր Թովմասյանի գլխավորած ՍԴ-ն այնպիսի որոշում է կայացրել, որը չի ենթադրում իմպերատիվ խափանման միջոցի փոփոխություն, ու ամեն բան թողնված է առաջին ատյանի դատարանի հայեցողությանը։ Եթե դատավորը սուբյեկտիվ հանգամանքներով կաշկանդված չէ, ապա դժվար է պատկերացնել, որ նա կարող է փոխել Քոչարյանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով վերջինիս առաջադրված մեղադրանքի ծանրությունն ու այն հանգամանքը, որ երկրորդ նախագահը՝ լինելով ազատության մեջ, կարող է ազդել դատաքննության, դրա մասնակիցների վրա։

Նախկին նախագահն իր այսօրվա ելույթի ընթացքում հայտարարել է, որ սա Հայաստանի պատմության «ամենախայտառակ քրեական գործն է»։ «Դասագրքերում է նշվելու այս գործի մասին, և այս գործն ունենալու է իր բացասական և դրական հերոսներին։ Ես չեմ կասկածում՝ ովքեր են լինելու դրա բացասական հերոսները, և տվյալ դեպքում Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս գործի, այս պատմության։ Թե ինչպիսինն է լինելու այդ էջը, իհարկե, կախված է Ձեզանից»,- նշել է Հայաստանի երկրորդ նախագահը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։

Տարակուսելի է, որ Ռոբերտ Քոչարյանն «ամենախայտառակ քրեական գործ» որակում է մի գործընթաց, որը դեռևս ընթացքի մեջ է, այլ խոսքով՝ երկրորդ նախագահն ունի պաշտպանվելու ու իր անմեղությունը հիմնավորելու բոլոր միջոցները։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ մինչև հիմա Քոչարյանի պաշտպանական թիմին հաջողվել է բոլոր հնարավոր հնարքներով հետաձգել բուն դատավարության մեկնարկը՝ մի կողմից տպավորություն ստեղծելով, թե իբրև Քոչարյանը քաղհալածյալ է, մյուս կողմից՝ հնարավորինս ձգելով այն պահը, երբ մեր հասարակությունը հնարավորություն կունենա լսելու Քոչարյանի մեղքն ապացուցող բազմաթիվ ցուցմունքներ, ապացույցներ։

Քոչարյանը հրաշալի հասկանում է, որ այլևս սպառված են դատավարությունն արհեստականորեն ձգձգելու բոլոր ռեսուրսները, համենայնդեպս՝ այն բանից հետո, երբ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին։

Ռոբերտ Քոչարյանը կարողացավ շահել ընդամենը 5 օր ու դատելով այն հանգամանքից, որ դատավորը Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու որոշում չկայացրեց՝ ՍԴ որոշման ուժով, ենթադրելի է, որ Բարձր դատարանի որոշումը դատավորի կողմից էական նշանակություն ունեցող չի համարվում, համենայնդեպս՝ այս գործում։

Մեղադրյալ Քոչարյան, ասել ես՝ միակ տղամարդն ես, տղամարդկություն ունեցիր և քո պատիժը խստագույնս կրիր․ այսօր դատարանում Քոչարյանի երեսին շպրտել է Մարտի 1-ի զոհերից մեկի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Այս խոսքերն ամենադիպուկն են արտահայտում Քոչարյանի այսօրվա վիճակի ողբերգականությունը։ Մարդ, որն իր իշխանության բացարձակությունը ցույց տալու համար, իրեն «միակ տղամարդ» էր հռչակել՝ իշխանությունը շփոթելով թաղային խաժամուժի հետ, այսօր փորձում է փախչել պատասխանատվությունից՝ թաքնվելով մարդկանց հետևում, որոնցից ոմանք նույնիսկ հեռացել են կյանքից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում