Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը իր բոլոր «նախկիններին» հրավիրել է իր հարսանիքին: Այս մասին US magazine-ին տված հարցազրույցում ասել է դոմինիկյան ծագմամբ աստղ բեյսբոլիստ Ալեք Ռոդրիգեսը:
Ըստ 44-ամյա մարզիկի՝ ինքը և Լոպեսը ամբողջովին որոշել են հարսանիքի հյուրերի ցանկը: Այն ներառում է թե՛ երգչուհու և թե՛ մարզիկի բոլոր նախկին սիրելիներին:
Ռոդրիգեսը նշել է, որ ինքը դեմ չէ իր հարսնացուի նախկին ընկերների ներկայությանը: Մարզիկը նաև կատակել է, որ ինչքան շատ, այնքան լավ։
Ըստ ԶԼՄ-ների նախնական գնահատականների՝ աստղային հարսանիքը կարժենա մոտ 15 միլիոն դոլար: