ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը խոսել է Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցով իրավիճակի մասին՝ գրում է TASS-ը:
Նա նշել է, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Անկարայի դեմ սահմանափակումներ ձեռնարկելու բոլոր տարբերակները: Կուպերը հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ կիրառելու հատուկ ժամկետներ չունեն:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ընդգծել է, որ պատժամիջոցների պայմանները են գլխավորը այս հարցում, ոչ թե հատուկ ժամանակացույցը կամ օրացույցային շրջանակը:
«Բայց, իհարկե, գործողության բոլոր տարբերակները հաշվի են առնվում, թե ինչպես պետք է արձագանքել»,- ասել է Կուպերը: