Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Նախ ուզում եմ նշել, որ մենք չունենք այսպիսի բյուրո, և ինչ-որ կերպ մեզ պետք է ապահովագրենք: Սա չի նշանակում, որ մենք չենք կարող ստեղծել մեր սեփական բյուրոն, և դա ոչ ոք չի կարող մեզ արգելել: Այլ հարց է, որ մենք, ցավոք, չունենք զարգացած ավիացիա»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:
Նրա խոսքով՝ եթե այս կամ այն երկրի նկատմամբ կան որոշ վերապահումներ, ապա այն փարատվում է նրանով, որ ԻԿԱՕ-ի ստանդարտները վերաբերում են բոլորին. «Ներկայացված մտահոգությունները ապոկալիպտիկ չեն, և այս համաձայնագիրը վավերացնելու դեպքում Հայաստանը չի կրի մեծ ռիսկեր»:
Մանրամասները՝ տեսանյութում: