Լուրեր
Ինչո՞ւ ենք կանգ առել Ռուսաստանի առաջարկի վրա. Արման Բաբաջանյանը՝ Հռիփսիմե Գրիգորյանին
  • 18:33
  • 2019-09-12
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Ես կուզեի, որ խոսենք նաև դեմպինգի մասին, որ ռուսները համառորեն իրականացնում են և թույլ չեն տալիս, որ Հայաստանում ավիատոմսերի գները ավելի մատչելի դառնան: Հենց այս դիրքերից վերաբերվենք Ռուսաստանի որևէ առաջարկին, իսկ ես գիտեմ, որ այս առաջարկն արվել է Ռուսաստանի կողմից և այնուհետև որոշվել է ներառել ԵԱՏՄ շրջանակներում»,- նշեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա հարակից զեկուցող՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանից հետաքրքրվեց. «Ինչո՞ւ մինչև օրս չենք փնտրել այլ բյուրոյի հետ համագործակցության առիթ և ինչո՞ւ ենք կանգ առել Ռուսաստանի առաջարկի վրա»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *