Ավստրալացի վիրաբույժները իրենց սխալի պատճառով ստիպված են եղել հիվանդի ձեռքի բութ մատի փոխարեն կարել ոտքի մեծ մատը։ Այդ մասին հայտնում է The Washington Post- ը:
2018-ի ապրիլին Հոնկոնգում կրիկետի խաղի ժամանակ 17-ամյա Բրիթնի Թոմասը կոտրել է ձախ ձեռքի բութ մատը:
Բժիշկները հավաստիացրել են, որ պարզ վիրահատական միջամտությունից և վերականգնողական կուրսից հետո աղջիկը կարող է վերադառնալ խաղադաշտ:
Վիրահատությունից վեց օր անց Թոմասը անտանելի ցավ է զգացել: Երբ բժիշկները հանել են գիպսը, տեսել են սևացած մատը: Պարզվել է, որ դա բժշկական սխալի պատճառով է: Վիրաբույժները մոռացել են հանել սեղմակապը, որը սահմանափակում է արյան հոսքը դեպի բութ մատ: Նրանք ստիպված են եղել հեռացնել աղջկա մատը և փոխարենը կարել ոտքի մատը։ Իսկ ոտնաթաթի մեծ մատի տեղում ազդրամիս են կարել և նոր ոսկոր ստեղծել։
Աղջիկը ստիպված է հրաժեշտ տալ իր սիրած մարզաձևին, քանի որ այլևս չի կարող լիարժեք օգտագործել ձախ ձեռքը և ոտքը։