Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի:
«Սահմանադրական դատարանի որոշումը ես մասնակի ընթերցել եմ: Ես կողմ եմ այն միջնորդությանը, որն այսօր կատարվեց՝ խափանման միջոցի փոփոխման մասին, որովհետև իրականում պետք է որ փոխվի, և ազատության մեջ պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը»,- դատարանում լրագրողներին ասաց Սեյրան Օհանյանը: