Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Ռիսկեր չե՞ք տեսնում. Սա հավելյալ գործիք է լինելու ռուսների ձեռքին. Արման Բաբաջանյանը՝ փոխնախարարին

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Այն իրողությունները, որ տեղի են ունենում միջազգային գետնի վրա, և այն անվստահությունը Ռուսաստանի նկատմամբ՝ այդ թվում նաև այն հայտնի ավիացիոն քննությունը, որ տեղի ունեցավ ՄԳ-17 ինքնաթիռի խոցման և դրա արդյունքում մի քանի հարյուր քաղաքացիների զոհվելու հանգամանքները ուսումնասիրելու արդյունքում, այսպիսի որոշում ընդունելիս հաշվի առե՞լ ենք»,- տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին հարցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ այս համագործակցությամբ մենք ուղերձ ենք հղում մեր արևմտյան գործընկերներին՝ առանց նրանց հետ խորհրդակցելու, այլ հնարավորություններ փնտրելու. «Միանգամից էսպես տրվում ենք ռուսներին: Չե՞ք կարծում, որ սա ավելորդ ռիսկեր է առաջացնում և կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: Ես ձեզ ասեմ, որ Ղրղըզստանը, Ղազախստանը հետաքրքրված չեն, նրանք ուզում են իրենց ազգային բյուրոները ստեղծել, և իրենք են ուզում զբաղվել իրենց հետաքննությամբ, որովհետև սա հավելյալ գործիք է տալու ռուսներին՝ այդ երկրների գլխին ամեն անգամ վերահսկելու ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության հարցերը դիտարկելիս»:

Պատգամավորը իր հարցը պարզաբանեց. «Ուսումնասիրե՞լ եք, որ այս ոլորտում ևս ռուսները հուսալի գործընկեր չեն, և մենք ռիսկեր ենք առաջացնում այս համագործակցությամբ և այս կարևոր գործիքը ռուսներին վստահելով»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում