«Տասը տարի, մեղադրյալ Քոչարյան, դու ու Սերժը մտերիմներ էինք, նույն հող ու ջրի մարդ էիք, ի՞նչն էր խանգարում, գոնե ձևականորեն ասեիր՝ այ Սերժ, արի գոնե ձևականորեն այս Մարտի 1-ի էջը բացենք և փակենք»,- այսօր Մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ դատարանում Ռոբերտ Քոչարյանին դիմեց Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Ըստ Քլոյանի՝ գոնե ձևական մի քանի անձ պատիժ կրեր: «Գոնե ձևականորեն երկու պռապորշչիկի դատեիք, ասեիք՝ սրանք մեղավորներ են, սրանք են սպանել ձեր երեխաներին: Տասը տարի մատը մատին չեք տվել: Ասում եք՝ չեն բացահայտվել սպանությունները, բա դուք բացահայտեիք, տասը տարի դուք եք իշխանություն եղել»,- ասաց Քլոյանը: