Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ուշիուշով հետևելով պարոն Բաբաջանյանի վերջին շրջանի ելույթներին՝ ինձ մոտ ընդգծված մի վստահություն կա, որ ԱԺ-ում կան շատ վատ 131 պատգամավորներ և 1 սուրբ պատգամավոր»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
«Ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է այսչափ երկակի ստանդարտներ կիրառել: Երբ այս դավադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկ էր անում, Դուք դեռևս հանդես էիք գալիս որպես խմբակցության անդամ: Բա եթե այդքան սկզբունքային պատգամավոր էիք և պետական գործիչ, 1-ին ընթերցման ժամանակ այս ամբիոնը օգտագործեիք. չեք արել, պարոն Բաբաջանյան»,- հավելեց Մխիթար Հայրապետյանը:
Նա նշեց, որ ինքը ևս ուրախ է, որ ձեռք է բերվել նման քաղաքական կոնսենսուս. «Նման «խայտառակ» համաձայնություն: Գործընկերային մթնոլորտը տալու է արդյունք, և այն բխում է ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու շահերից»:
Մանրամասները՝ տեսանյութում: