Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ձնախառն անձրևներն ու ձյունը հանրապետությունում կշարունակվեն. հիդրոօդերևութաբանը կոչ է անում զգուշություն ցուցաբերել

Ապրիլի 3-ին՝ օրվա երկրորդ կեսին, և ապրիլի 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշի ու Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր տեսանելիություն:

Վաղը՝ օրվա երկրորդ կեսին, ու ամսի 4-ի գիշերը անձրևի հավանականություն կա նաև Երևանում, գիշերային ջերմաստիճանը կլինի դրական: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա գիշերը, քանի դեռ Արարատյան դաշտավայրում ու մայրաքաղաքում կա ձյան ծածկույթ, և ձյունը հալչում է, նաև գիշերը զրոյին մոտ ջերմաստիճանի պատճառով ճանապարհները կսառցակալեն: Նա կոչ արեց առաջիկա գիշերը ևս հանդես բերել զգուշություն:

«Լեռնային ու նախալեռնային շրջաններում վաղը՝ օրվա երկրորդ կեսին, ամսի 4-ի գիշերը ևս ճանապարհները կլինեն ռիսկային: Սպասվում է ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց: Մնացած օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ»,- զգուշացրեց բանախոսը:

Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա առաջիկա գիշերը լեռնային շրջաններում կանխատեսվում է 7-12 աստիճան ցուրտ, իսկ վաղը ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով +6-ի: Արարատյան դաշտավայրում կանխատեսվում է մինչև 2 աստիճան տաքություն, իսկ վաղը ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կհասնի 15-ի:

Ապրիլի 4-ին օդի ջերմաստիճանը կպահպանվի, ապրիլի 5-ին Արարատյան դաշտավայրում կբարձրանա մինչև 18 աստիճան, ամսի 6-ին կրկին կպահպանվի, իսկ ամսի 7-ի գիշերը կլինի 7 աստիճան տաքություն, ցերեկը՝ մինչև 20 աստիճան:

Ինչ վերաբերում է առաջիկա ցրտահարություններին, ապա բանախոսը նշեց, որ Արարատյան դաշտավայրի համար ռիսկային է ողջ ապրիլ ամիսը: Հիդրոօդերևութաբանի խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման երևույթների ռիսկը պահպանվում է մինչև ապրիլի կեսերը:

Ինչ վերաբերում է լեռնային շրջաններին, ապա այդտեղ ռիսկային է թե՛ մայիսը, թե՛ հունիսը:

«Հուսանք, որ ցրտահարություններ չեն լինի, սակայն վտանգը պահպանվում է»,- նշեց Զ. Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում