ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Դաղստանի Հանրապետության Բոտլիխա գյուղ այցի ընթացքում, կատարել է 20 տարի առաջ տված իր խոստումը. մեկ բաժակ օղի խմել ահաբեկիչների ջախջախումից հետո:
1999-ին, երբ դեռ երկրի վարչապետն էր, Պուտինը ժամանել էր Բոտլիխի շրջան, որը հետ էր մղել չեչեն ահաբեկիչների հարձակումը և վրանում, գտնվելով ռազմական գեներալների հետ, նախ մի բաժակ օղի էր վերցրել, ապա այն դրել սեղանին՝ ասելով, որ կխմեն միայն հաղթանակից հետո:
2019-ին ուղիղ գծի ժամանակ նախագահին հիշեցրել են այդ պատմությունը: Ի պատասխան՝ նա խոստացել է մի բաժակ օղի խմել, որը նա թողել էր սեղանին 1999-ի օգոստոսին:
Այսօր, ողջույնի խոսքեր ասելով և հավաքված աշխարհազորայինների անդամների հետ հիշելով 1999-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսների իրադարձությունները, պետության ղեկավարն իր խոսքն ավարտել է բաժակ բարձրացնելով և խմելով այն մինչև վերջ: