Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Նուր-Սուլթան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։

Պայքարն օլիմպիական ուղեգրերի և մեդալների համար առաջինը կսկսեն հենց հունահռոմեական ոճի ըմբիշները։

Ղազախստանում Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։