Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ալմաթիից-Աթենք․ Ինչ է կատարվում Հայաստանի հավաքականում 12 տարի անց․․․

Երեկ լրացավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի շոտլանդացի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի մահվան 12-րդ տարելիցը: Մեր ազգային թիմի ներկայիս վերելքի փուլում մեր պարտքն ենք համարում հիշատակել լուսահոգի մասնագետի հսկայական ներդրումը հայկական փուլում: Այն ուղղակի կապ ունի Հայաստանի հավաքականի այն հաջողությունների հետ որոնք ֆուտբոլային բում են առաջացրել հասարակության շրջանում: Պորտերֆիլդը մեր հավաքականը գլխավորեց 2006 թվականին: Մենք գտնվում էինք մի ժամանակաշրջանում երբ քչերն էին հավատում, որ ազգային թիմը կարող է ցույց տալ բարձրակարգ ֆուտբոլ հաղթել եվրոպական ուժեղ հավաքականների: Ունեինք և այսօր էլ ունենք կադրերի պակաս, բացակայում էր ֆուտբոլային մոդելը որը թույլ կտար խոսել ապագայի մասին:

Մենք ցնծում էինք, երբ սեփական հարկի տակ հանկարծ ոչ-ոքի էինք խաղում ասենք Ռումինիայի պես հավաքականի հետ: Պորտերֆիլդի ազգային հավաքականի մարզիչ դառնալուց ամիսներ անց տեսանք բոլորովին նոր թիմ: Թիմ, որի խաղն ուղղակի զարմացնում էր ոչ միայն մեզ, այլև այն հավաքականներին որոնց հետ մրցում էինք: Ունենալով բավական համեստ կազմ Հայաստանի հավաքականը Երևանում հաղթեց Լեհաստանի պես հզոր հավաքականին: Կրիշտիանու Ռոլանդուի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը մի կերպ միավոր վաստակեց Երևանում: Պորտերֆիլդը կյանքից հեռանալուց առաջ դրեց այն հիմքը որի վրա մինչ օրս կառուցվում է ուժեղ և մարտունակ հավաքականը: Պորտերֆիլդը կոտրեց այն կործրատիպը, որը գերիշխում էր տարիներ շարունակ: Մեկ ա պարտվելու ենք նշանաբանով դիտում էինք հավաքականի հանդիպումները և պարտվում էինք: Պորտերֆիլդի մահվանից հետո սակայն անկախ մրցակցի կարգից անհամբերությամբ սպասելով ազգային թիմի ելույթներին իսկապես հավատում ենք որ հաղթելու ենք: Ձախողումների ժամանակ շարունակ հիշում էինք շոտլանդացի մասնագետին և նրա հավաքականին: Նրա կատարած գործն աչքի տակ ունենալով միևնույն ժամանակ հավատում էինք, որ կարելի է սարեր շուռ տալ և որ պարտությունների մեղավորը գլխավոր մարզիչներն են: Մարզիչներ, որոնց ուղղակի չէր հաջողվում կառուցել այն հավաքականը որը ի զորու կլիներ հաղթել նույն Լեհաստանին կամ միավոր պոկել Պորտուգալիայից: Կային նաև այլ գործոններ որոնք տարիների ընթացքում վերջնականապես հողին էին հավասարացրել ազգային հավաքականը:

Վարդան Մինասյանը ունենալով Հենրիխ Մխիթարյանի, Գևորգ Ղազարյանի, Մարկոս Պիզելիի, Արաս Օզբիլիսի, Յուրա Մովսիսյանի պես կադրեր կարողացավ շարունակել Պորտերֆիլիդի գործը: Բայց վերելքի այս փուլը երկար չտևեց և կարճ ժամանակում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց անդունդում: Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը թիմ կառուցելու գործընթացը սկսեց 0-ից: Առաջին հանդիպումներում հիասթափությունը մեծ էր և թվում էր թե Գյուլբուդաղյանցին ևս չի հաջողվի անել այն, ինչ արել էր Պորտերֆիլդը: Դրա համար կային հիմքեր։ Երբ հավաքականը անատամ խաղով պարտվում է Ջիբրալթարին կամ ոչ-ոքի խաղում Լիխտենշտեյնի հետ ուղղակի անհնար է չմեղադրել գլխավոր մարզչին: Նա է թե հաղթանակի, և թե ձախողման գլխավոր պատասխանատուն: Ավելին պարտություններն ու տապալումներն արդեն այնքան շատ էին, որ դանակը ոսկորին էր հասել և դժվար էր հավատալ որ ազգային թիմի ղեկին իսկապես լավ մարզիչ է ով կարող է «էշը ցեխից հանել»: Հանուն արդարության պետք է հիշենք, որ Պորտերֆիլիդի նորամուտը Հայաստանի հավաքականում հաջող չէր: Նրա գլխավորության ընտրական փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ զիջեցինք Բելգիային, այնուհետև մի կերպ ոչ-ոքի խաղացինք Ֆինլանդիայի հետ: Պարտվեցինք նաև Սերբիային, Լեհաստանին (արտագնա խաղում):

Ընդհանուր առմամբ առաջին 5 հանդիպումներում մերոնց հաջողվել էր վաստակել ընդամենը մեկ միավոր: Բեկումնային փուլը սկիզբ էր առել Ալմաթիում, որտեղ մեր հավաքականի 2:1 հաշվով առավելության էր հասել այս երկրի ազգային թիմի նկատմամբ: Այնուհետեև հաջորդեցին Լեհաստանի և Պորտուգալիայի հետ ըստ էության պատմական հանդիպումները: 12 տարի անց պատմությունը կարծես կրկնվում է: Անհաջող հանդիպումների շարքից հետո մեր հավաքականն Աթենքում հաղթեց Հունաստանին: Իտալիայի և Բոսնիայի հետ մրցավեճերից հետո համոզվեցինք, որ այդ հաղթանակը պատահականություն չէր և որ Գյուլբուդաղյանցին հաջողվել է ձևավորել թիմ, մարտունակ թիմ: Թիմ, որի խաղացողների աչքերից կրակ է թափվում այնպես, ինչպես Պորտերֆիլիդի թիմի տղաների աչքերից: Ու հիմա բոլորս սպասվում ենք նորանոր հաղթանակների: 12 տարի առաջ մեր հաղթարշավն ընդհատվեց գլխավոր մարզչի ծանր հիվանդության պատճառով:

Այս կարծես կան նախադրյալներ գրանցված հաջողությունները զարգացնելու: Հետևաբար վերհիշելով անցյալը նոր հաղթանակներ ենք ցանկանում Հայաստանի հավաքականին և նրա գլխավոր մարզչին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում