Skims ներքնազգեստի ապրանքանիշի թողարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին:
Քիմ Քարդաշյանը Instagram-ում գրառում է հրապարակել, որտեղ հայտնել է իր Skims ներքնազգեստի ապրանքանիշի դեբյուտային հավաքածուի գրեթե ամբողջական վաճառքի մասին: Ապրանքանիշի վաճառքը մեկնարկել է երեկ, սեպտեմբերի 10-ին:
«Եթե ձեզ անհրաժեշտ Skims ապրանքն արդեն վաճառված է, անցեք ապրանքանիշի Instagram-հաշիվ և այցելեք կայք գրանցվելու՝ տեսականու թարմացման մասին ծանուցում ստանալու համար: Մեր թիմն աշխատում է շուրջօրյա՝ որքան հնարավոր է շուտ վաճառքը վերսկսելու համար, և ես նպատակ ունեմ զարգացնել մեր բիզնեսն այնպես, որ մեր ներքնազգեստը հասանելի լինի բոլորին և միշտ»,- գրել է Քիմը:
Ըստ TMZ-ի՝ Skims-ի թողարկման շուրջ իրարանցումն այնքան մեծ է եղել, որ ապրանքանիշի վաճառքի առաջին մի քանի րոպեները Քարդաշյանին երկու միլիոն դոլարի հասույթ են բերել, թեև նրա տեսականու մեջ 100 դոլարից ավելի բարձր գին ունեցող ապրանք չկա: Բացի այդ, ապրանքանիշի կայքը չի հաղթահարել այցելուների հսկայական հոսքը և դադարել է որոշ ժամանակ աշխատել, ինչը մեկ ժամով հետաձգել է վաճառքի մեկնարկը: