ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անմիջական շփումն օգնել է կանխել Ռուսաստանի և Իսրայելի միջև հակամարտությունը Սիրիայում: Այս մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է RBK-ին տված հարցազրույցում:
«Հենց դրա շնորհիվ հնարավոր եղավ կանխել բախումը, անկեղծ ասած, գրեթե անխուսափելի՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի առաջ դրված խնդիրների և Սիրիայում մեր ռազմական գործողությունների հակասության պատճառով»,- շեշտել է Նեթանյահուն:
Նա նաև հավելել է, որ Վլադիմիր Պուտինի հետ անմիջական շփումները հնարավորություն են տալիս երկու երկրների միջև ստեղծել փոխշահավետ տնտեսական հարաբերություններ:
Նեթանյահուն շեշտել է, որ նման հաղորդակցությունը հնարավոր է երկու առաջնորդների փոխադարձ հարգանքի շնորհիվ: