Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:
«Հասմիկ Ղահրամանյանը այն հազվադեպ մասնագետներից է, որ ունեցել է մեծ ներդրում անցյալ տարվա կայունության ապահովման հարցում հայտնի իրադարձություններից հետո: Բարձր եմ գնահատում նրա պրոֆեսիոնալ և մարդկային հատկանիշները»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Վարդանյանը:
Նրա խոսքով՝ թեկնածուն գալիս է փոխարինելու մեկ այլ պրոֆեսիոնալի՝ Աշոտ Մկրտչյանին. «Նրան փոխարինելը շատ դժվար է, բայց ես կարծում եմ՝ Հասմիկը այն հազվագյուտ մասնագետներից է, որ կարող է փոխարինել»:
Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































