Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:
«Ավելի կոմպետենտ մարդ այս պահին դժվար էր պատկերացնել այդ տեղի համար: Հույս ունեմ, որ Ձեր այնտեղ հայտնվելը նոր շունչ կհաղորդի»,- հայտարարեց Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Ինչ վերաբերում է շահերի բախմանը, պատգամավորը նշեց, որ օրենքի առումով այդտեղ հակասություն չկա. «Իմ ներքին համոզմամբ՝ դա որևէ կերպ չի կարող բացասական ազդեցություն ունենալ թե՛ ԿԲ-ի, թե՛ ֆինանսական շուկայի վրա, որովհետև լավ ճանաչում եմ թե՛ պարոն Գաբրիելյանին, թե՛ տիկին Ղահրամանյանին՝ հեռակա կարգով, թե՛ տիկին Ղահրամանյանի եղբորը. ինտուիցիաս դեռ ինձ չի խաբել»:
Մանրամասները՝ տեսանյութում: