Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:
«Ո՞րն է ԿԲ-ի այն մեսիջը, որ մենք տեսնենք, որ դեպի զարգացում ենք գնում»,- իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ հնչեցնելով մի շարք մտահոգություններ:
Պատգամավորն առաջարկեց քննարկումներին մասնակից դարձնել նաև հանրությանը:
«Որոշակի մտահոգություններով հանդերձ՝ ես Ձեզ կողմ եմ քվեարկելու»,- ասաց Արտակ Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ Հասմիկ Ղահրամանյանը կլինի ԿԲ խորհրդի այն անդամը, որը միտված կլինի դեպի հանրությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: