«Մալեֆիսենտա» ֆիլմի երկրորդ մասի թողարկման նախօրեին Disney ստուդիան ցուցադրել է դերասանուհի Անջելինա Ջոլիի հերոսուհուն վերափոխելու գործընթացը: Տեսանյութը հայտնվել է աստղի Instagram-ի պաշտոնական էջում:
Տեսանյութում դերասանուհու վրա աշխատում են միանգամից մի քանի դիմահարդարներ: Կադրերում երևում է, որ սկզբում աստղի վարսերը բարձր հյուսներ են անում, որոնք պտտում են եղջյուրների նման: Հետո դրանց վրա կեղծ եղջյուրներ են հագցնում:
Ֆոտոխցիկին ժպտալուց առաջ աստղը տեղադրում է ժանիքները: Տեսանյութը մակագրել են՝ «Նա վերադարձավ խավար»:
Փաստացի, վերափոխման գործընթացը «գործարկվել է հակառակ ուղղությամբ»: Տեսանյութը նկարահանվել է, երբ դերասանուհին արդեն ազատվում էր դիմահարդարումից: