Մոսկվայում մահացել է արվեստաբան, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ստելլա Բազազյանցը, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:
Նշվում է, որ նա մահացել է հիվանդության հետևանքով սեպտեմբերի 11-ին իր տանը:
Նա 84 տարեկան էր:
Բազազյանցը գրել է բազմաթիվ գիտական աշխատանքներ նկարիչների և պատկերասրահների, դեկորատիվ արվեստի և ինտերիերի վերաբերյալ: