ՍԴ որոշումը ինձ ոչինչ չի ասում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը, ով դատարանի դիմաց մասնակցում է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիային:
«Ապացույցները բազմաթիվ են: մենք ուզում ենք խաղաղ դատական նիստ լինի, որ հրապարակվեն ապացույցները: Քոչարյանի կողմնակիցների ցանկությունը՝ հետաձգել դատական նիստերը, որ փաստերը ակնառու չլինեն»,-նշեց Ոսկերչյանը: