Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:
«Ինչպիսի՞ վերափոխման պիտի ենթարկվի Կենտրոնական բանկի հանրային իմիջը, և ընդհանրապես դա կարևո՞ր է, թե՞ ոչ: Պայմանական ասած՝ «Պողոսի» կարծիքը կարևո՞ր է ԿԲ-ի համար»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Ի պատասխան՝ Հասմիկ Ղահրամանյանն ասաց, ոի իրենց համար կարևոր է ցանկացած քաղաքացու կարծիքը և վստահությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: