«Ես չեմ կարծում, որ ՌԴ արտաքին քաղաքականության վարման մեջ անպայմանորեն առանձնացվում է մեկ ուղղություն: Տարբեր ուղղությունների բալանսավորում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Պուտինի՝ ՌԴ ԱԳՆ պետական քարտուղարի, փոխնախարարի պաշտոնում Եվգենի Իվանովին նշանակելուն, թեև մամուլը գրում էր Վոլինկինի՝ այդ պաշտոնին նշանակելու հնարավորության մասին: Նա նշեց, որ մենք պետք է բոլոր երկրների նշանակումներին հետևենք՝ սկսած Չինաստանից մինչև ԱՄՆ: