Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը լրջությամբ չեն վերաբերվում համատեղ նախագծերին. պատճառները պետք է ուսումնասիրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 10-ին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին պաշտոնանկ անելու մասին: Շատ փորձագետներ Բոլթոնի պաշտոնանկությունը կապում են Իրանի շուրջ զարգացումների հետ: Ինչպես գիտենք, Բոլթոնը արտաքին քաղաքականության մեջ հայտնի է որպես կոշտ գծի կողմնակից, այդ թվում՝ Իրանի հետ հարաբերություններում: Հատկանշական է նաև, որ այս օրերին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ հնարավոր է Թրամփ-Ռոհանի հանդիպում Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Հնարավոր է, որ Բոլթոնի հրաժարականը բերի ամերիկա-իրանյան լարվածության թուլացման, ինչ ուղերձ է պարունակում Բոլթոնի հեռացումը: Այս և հայ-իրանական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ:

Բեգլարյանը շեշտեց, որ «Բոլթոնի պաշտոնանկությունից անմիջապես հետո պարոն Մնուչին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչի-խմբ.) և Պոմպեոն (պետքարտուղար Մայք Պոմպեո-խմբ.) հայտարարեցին Իրանի դեմ ավելի խիստ տնտեսական պատժամիջոցների մասին» :

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին այն մասին, որ առաջիկայում հնարավոր է Թրամփ-Ռոհանի հանդիպում Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում, մեր զրուցակիցն ասաց. «Ես անձամբ այդքան լավատես չեմ այն առումով, որ հանդիպումը տեղի կունենա, քանի որ Իրանը հայտարարել է՝ հանդիպումներ տեղի չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի չեղարկել պատժամիջոցները: Ինձ թվում է՝ այս ամենը հարաբերությունները, այսպես ասած, սառեցնելու, դրանք նույն մակարդակին պահելու փորձ է»:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին և այն փաստին, որ երկկողմ նախագծերի մեծ մասը կյանքի չի կոչվում և մնում է թղթի վրա, Բեգլարյանն ասաց. «Ելնելով իմ անձնական փորձից և այն շփումներից, որ ունեցել եմ՝ դժբախտաբար, լավատես չեմ, թղթի վրա շատ բաներ կան, ամենացայտուն օրինակը Արաքսի ՀԷԿ-ի օրինակն է, երկուստեք հանդիպումների ժամանակ բազմիցս խոսվել է շինարարական աշխատանքները զարկ տալու մասին, բայց մինչ օրս անիվը տեղից չի շարժվել»:

Բեգլարյանի կարծիքով՝ թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը լրջությամբ չեն վերաբերվում համատեղ նախագծերին, պատճառները պետք է ուսումնասիրել և փորձել հեզասահ ձևեր գտնել իրավիճակից դուրս գալու համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում