ՈՒԵՖԱ-ի եվրագավաթային երրորդ մրցաշարն ունենալու է «Կոնֆերենցիայի լիգա» անվանումը: Այս մասին հաղորդում է Bild-ը՝ ավելացնելով, որ այն կմեկնարկի 2021-22 թվականների մրջաշրջանից:
Մրցաշարի ձևաչափը նման կլինի Չեմպիոնների լիգային. 32 թիմ՝ 8 խմբում: Խմբերի հաղթողները միանգամից դուրս կգան 1/8 եզրափակիչ:
Կոնֆերենցիայի լիգայի հաղթողը կնվաճի Եվրոպա լիգայի ուղեգիր: