Լուրեր
Գործող օրենսդրական կարգավորումը հանցածին է. Տարոն Սիմոնյան
  • 11:39
  • 2019-09-12
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Շարունակում է քննարկվել Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կարծում է, որ պատգամավորները շեղվել են թեմայի բովանդակությունից. «Մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք այս օրենսդրության կարգավորման առարկան չեն»:

Նրա խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումը հանցածին է. «Որովհետև անձին մենք աշխատավարձ չենք տալիս և օրենքով արգելում ենք նրան զբաղվել որևէ այլ գործունեությամբ, որը նրան եկամուտ կտա, և միևնույն ժամանակ ասում ենք՝ ապրի 3 տարի, մինչև տեսնենք՝ ինչ է լինում: Այդ մարդու համար միակ լուծումը գրավ վերցնելն է, տունը գրավ դնելը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *