Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Շարունակում է քննարկվել Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«3 տարի մարդը կարող է ստանալ աշխատավարձ, և վերջում պարզվի, որ ինքը հանցագործ է՝ պետական միջոցներ է գողացել, բայց պարտավոր ենք վճարել: Պատճառաբանությունը սա է՝ բա ինչո՞վ ապրի: Այդ նույն տրամաբանությամբ եկեք բոլոր ձերբակալվածներին գումար տանք»,- օրինագծի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ այդ մարդկանցից ինչո՞վ են տարբեր մասնավոր, հանրային սեկտորում աշխատողները. «Մենք պետական միջոցները իրավունք չունենք մսխելու: Ինձ համար անընդունելի է «ինչո՞վ է ենթադրյալ հանցագործը ապրելու» հարցը». ինչով ուզում է ապրի: Կամ էլ պետք է լուծում գտնել այդ մարդուց ամբողջ գումարը հետ վերցնելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: