Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Շարունակում է քննարկվել Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը իր զարմանքը հայտնեց, որ այս օրենքի նախագծով փորձ է արվում խտրականությունը վերացնել: «Սաղին մտցրել ենք ցուցակի մեջ՝ բացի ոստիկանությունից: Դուք վիճակագրությանը հետևե՞լ եք. ամենաշատ շահառուները ոստիկաններն են»,- արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանին հարցրեց պատգամավորը:
Արմեն Խաչատրյանի խոսքով՝ սահմանադրականությունն այստեղ կապ չունի. «Սա շատ կիսատ և խտրական օրենքի նախագիծ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: