Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պայքարը սկսեց. հետհեղափոխական գերակա հարցը սրվում է

Այն, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ներքաղաքական պայքարը սրվելու և կենտրոնանալու էր ընդդիմության խնդրի շուրջ, կասկածից վեր էր և ամենևին ոչ դժվար կանխատեսելի: Խոշոր հաշվով, Հայաստանում այդ պայքարը եղել է նաև հեղափոխությունից առաջ: Ներքաղաքական կյանքի մոտ երեք տասնամյակի ընթացքում Հայաստանում ընթացել է պայքար թե՛ իշխանության համար, թե՛ ընդդիմության մեջ գերակա, թելադրող դիրքի: Իշխանության համար պայքարում հաղթողներ չեն եղել, իսկ ահա ընդդիմության համար պայքարում եղել են բազմաթիվ հաղթողներ:

Առավել ևս, որ նրանցից մի մասին այդ հաղթանակի հարցում օգնել է նաև իշխանությունը, այս կամ այն թևը: Այդպես, ըստ տարբեր շրջափուլերի Հայաստանում գերակայել են տարբեր ընդդիմություններ, եղել է նաև ժամանակ, երբ ընդդիմություն դե ֆակտո չի եղել ընդհանրապես:

Ընդդիմության համար նախկին պայքարում գերակշռող բաղադրիչ է եղել «իրական և անկեղծ» ընդդիմության հանգամանքը: Մի ուժը մյուսին մեղադրել է կեղծ լինելու համար, իշխանության դրածո լինելու համար:

Ընդ որում, այդ մեղադրանքների գերակշռող մասն, ըստ էության, համապատասխանել է իրականությանը՝ կամ պոստֆակտում, կամ ավանսով: Մեծ հաշվով, եղել է նաև հետաքրքիր հակասականություն: Որպես կանոն, ընդդիմության համար պայքարում հաղթողները գործնականում քայլ են կատարել իշխանության համար պայքարում պարտվելու ուղղությամբ, որովհետև գլխավոր ընդդիմություն ճանաչվելու համար ծախսել են մեծ ռեսուրս, ժամանակ, էներգիա, միտք և այլն, սպառվելով ամբողջատիրական իշխանության դեմ պայքարի հարցում: Ընդհանրապես, նախահեղափոխական ներքաղաքական կյանքում ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող այդ գործընթացները, թերևս, բավականին լայն քաղաքագիտական ուսումնասիրության առարկա են, ինչը կօգնի հետագայում ներքաղաքական կյանքը ապահովագրել դրա կրկնությունից, որովհետև դատելով առնվազն ներկայումս տեղի ունեցող «դիսկուրսից», հետհեղափոխական ներքաղաքական կյանքը կարող է շարժվել նույն, տրորված ճանապարհով: Բայց եթե ամբողջատիրական համակարգի պայմաններում այդ ճանապարհը, մեղմ ասած, «քաղաքական դամբարան» տանող գուցե մի քիչ երկար ճանապարհ էր, որով քայլողներին թվում էր, թե գնում են այլ տեղ, ապա կարելի է պատկերացնել, թե «քաղաքական դամբարան» տանող որքան կարճ ճանապարհ է այն արդեն հասարակության քվեով ձևավորված իշխանության պայմաններում: Առավել ևս, որ այժմ ընդդիմության համար պայքարում արդեն ակնհայտորեն գերակշռում են Հայաստանում նախկինում իշխանություն եղած, կամ դրանց հետ ասոցացվող ուժեր, ուժեր, որոնք նախկինում էլ են եղել այդ պայքարի մեջ, այդ թվում՝ որոշակիորեն հաղթել, սակայն, խոշոր հաշվով, մատնվել անհաջողության, ինչը կնքվել է հենց թավշյա հեղափոխության փաստով, որը գործնականում հանրության, շարքային քաղաքացու հաղթանակն էր ոչ միայն իշխող համակարգի, այլ նաև նախկին քաղաքական համակարգի «իշխող» և «չիշխող» ընդդիմությունների նկատմամբ:

Այլ կերպ ասած, Հայաստանում ակնհայտորեն մեկնարկած ընդդիմության համար պայքարը դեստրուկտիվ է քաղաքական համակարգի արդիականացման գերակա անհրաժեշտության տեսանկյունից: Այդ պայքարի հիմքում հին տրամաբանությունն է և հին դերակատարները: Մյուս կողմից, այստեղ կա սկզբունքային ու առանցքային մի հարց. իսկ ո՞ւր են նորերը: Երբ չկա նորը, միանգամայն տրամաբանական է, որ «դիսկուրս» թելադրելու է այսպես ասած՝ հինը: Այդ դեպքում կմնա ապավինել, թե արդյոք հինն իր մեջ կգտնի՞ որևէ նոր որակ: Առայժմ դա տեսանելի չէ:

Միաժամանակ տեսանելի չէ նաև, որ կա հանրային նոր շերտը, որը կարող է հրապարակ բերել քաղաքական մրցունակ նոր որակ: Հաճախ դրա հետ շփոթվում է նախկին իշխող համակարգի պայմաններում քաղաքացիական պայքարի որակը, որը, սակայն, խորքային առումով քիչ կապ ունի քաղաքական որակի հետ, ինչն, ի դեպ, բավական պարզորոշ դրսևորվեց նաև հետհեղափոխական իրավիճակում, երբ քաղաքական իշխանության մաս կազմեց նաև քաղաքացիական պայքարի մի մասը: Իսկ այդտեղ խնդիրը անհատական չէր, այլ ձևավորված քաղաքացիական պայքարի տրամաբանության հիմքում էր, որը գործնականում կենսունակ չէ այն քաղաքական և աշխարհաքաղաքական, ռազմա-քաղաքական միջավայրում, որի մարտահրավերների և իրողությունների մեծ տիրույթում է գտնվում Հայաստանի քաղաքական համակարգի և իշխանության ձևավորման հարցը:

Իսկ այդ տիրույթում գտնվող նոր որակի հեռանկար և ներուժ Հայաստանում դեռևս չի նշմարվում: Առավելագույնը կարող են նշմարվել որոշակի անհատներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում