Լուրեր
Շորթում կատարած մարդուն մենք պարգևատրո՞ւմ ենք. Սասուն Միքայելյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին
  • 10:50
  • 2019-09-12
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Շարունակում է քննարկվել Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Եթե հետագայում պարզվի, որ այդ մարդը շորթում է կատարել, մենք իրեն պարգևատրո՞ւմ ենք, հետո այդ գումարն ի՞նչ է լինելու»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին իր հարցն ուղղեց նույն խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ կարգ սահմանել, որ այս փոփոխությունը որոշ մարդկանց վրա ազդի. «Եթե պարզվի, որ այդ մարդը մեղավոր է, պետությունը կկարողանա՞ այդ գումարը հետ վերցնել»:

Ի պատասխան՝ Նիկոլայ Բաղդասարյանը հիշեցրեց անմեղության կանխավարկածի մասին. «Սա քաղաքական որոշման խնդիր է: Մեր պետության մեջ այդ մարդկանց թիվը այնքան մեծ չէ, որ մտահոգվենք բյուջեից հատկացված գումարի մասին: Դա աշխատավարձ է, և պետությունը չի կարող այդ գումարը հետ վերցնել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *