Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Արթուր Դավթյանը «պահում է» իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության Հատուկ կարևորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, ով դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել և նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ):

Դատարանը գլխավոր դատախազի հրամանը ճանաչել էր անվավեր, հրամանը Արթուր Դավթյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում` հընթացս խնդրելով Վ. Մուրադյանին` վերաքննիչում հայցից հրաժարվել, Մուրադյանն ընդառաջել՝ հրաժարվել էր հայցից, սակայն մի քանի ամիս հետո Արթուր Դավթյանը, խախտելով պայմանավորվածությունը, Վ. Մուրադյանին կրկին հեռացնում է ՀԿԳ վարչության պետի պաշտոնից, կրկին նշանակում զինդատախազի տեղակալ, Մուրադյանի պաշտոնում նշանակելով Լոռու դատախազ Արսեն Մարիտիրոսյանին, «որը դատախազությունում աշխատող իր սանիկներից մեկն է»։

Վ. Մուրադյանը կրկին դիմում է դատարան` արդեն վիճարկելով և իր ազատումը, և Լոռու դատախազի նշանակումը՝ դատարանը երկու գործն էլ վարույթ է ընդունում և կասեցնում դատախազի երկու հրամաններն էլ, սակայն Արթուր Դավթյանն այս երկու որոշումները չի կատարում։ Ավելին, դատախազության մեր աղբյուրը հայտնեց՝ «որպեսզի Դավթյանն իր սանիկին թողնի այդ պաշտոնում` կառուցվածքային փոփոխություններ է պատրաստվում իրականացնել»:

Մեզ հետ զրույցում Վահագն Մուրադյանը հաստատեց այս տեղեկությունները՝ նշելով, որ երկուսն էլ գնում են աշխատանքի, ինչն անթույլատրելի է․ «Քանի որ դատարանը երկու հայցերն էլ վարույթ է ընդունել, դրանք օրենքի ուժով կասեցվում են, դա հստակ պահանջ է՝ մինչև դատաքննության ավարտը, դատարանն էլ որոշում ունի։ Այդ որոշումն էլ հասանելի է և ինձ, և ղեկավարությանը։ Ես այդ որոշումն ուղարկել եմ, միջնորդել եմ, որպեսզի կասեցնեն, սակայն մինչ օրս դեռևս պատասխան չունենք։

Մարտիրոսյանը գնում է, գործով զբաղվում է, և, ըստ իս, անթույլատրելի է։ Անմիջապես պետք է կասեցվի պաշտոնավարումը․․․ Դուրս է գալիս, որ կասեցված վիճակում ես պիտի գործի չգնամ և գումար ստանա՞մ։ Արսեն Մարտիրոսյանը մինչև հիմա էնտեղ ապօրինի է աշխատում, փաստաթղթեր է ստորագրում։ Ես գնում եմ աշխատանքի, բայց որևիցե դատավարական գործողություններ չեմ կատարում, որևէ բան ինձ չի մակագրվում»։

Դատախազությունից էլ թեմայի վերաբերյալ, կարելի է ասել, հրաժարվեցին պարզաբանում տալ, քանի որ փոխանցեցին միայն «տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը» հերթապահ նախադասությունը։

Հիշեցնենք, որ մեկ հայցը Մուրադյանը ներկայացրել է օգոստոսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018թ. որոշումն իրեն պաշտոնից փոխադրելու և այլ պաշտոնի նշանակելու մասին հրամանը: Երկրորդ հայցով էլ Մուրադյանը պահանջում է Արսեն Մարտիրոսյանին ՀԿԳ վարչության պետ նշանակելու հրամանը վերացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում