ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է պետքարտուղար Մայքլ Փոմփեոյին Ազգային անվտանգության գծով խորհրդական նշանակելու հնարավորությունը։ Այս դեպքում վերջինը միաժամանակ կզբաղեցնի երկու պաշտոն, հաղորդում է CNN-ը։
Աղբյուրների խոսքով՝ «Թրամփը տվյալ հնարավորությունը քննարկում է վարչակազմի մյուս աշխատակիցների հետ»։ Հեռուստաալիքը նշում է, որ դեռ հստակ չէ՝ «որքան լրջորեն է դիտարկվում այդ հնարավորությունը»։
Վերջին անգամ 50 տարի առաջ միաժամանակ 2 պաշտոն է զբաղեցրել Հենրի Քիսինջերը, որը և՛ ԱՄՆ պետքարտուղար էր, և՛ Ազգային անվտանգության գծով խորհրդական։