Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը մեկ բարելի համար հասել է 60․ 99 դոլարի։ Այս մասին վկայում են սեպտեմբերի 11-ին Լոնդոնի ICE բորսայի վաճառքի տվյալները։
Այսպես, չորեքշաբթի նավթի գինը 7 րոպեում նվազել է 3 տոկոսով՝ մեկ բարելի համար հասնելով 62․32 դոլարի, ապա 60․64 դոլարի։
Վերլուծաբանները դա կապում են Իրանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու հնարավորության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ։